Թուրքիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 47-ի
Թուրքիայում մարտի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի։ Այս մասին հայտնել է ԹՀ Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Twitter-ում արած գրառմամբ նա տեղեկացրել է, որ օրվա ընթացքում դրական ախտորոշում են ստացել 29 հոգի, որոնց մեծ մասը ԱՄՆ-ից, Մերձավոր Արևելքից և Եվրոպայից վերադարձած առաջին վարակակիրների հետ շփված անձինք են, ևս 3-ը վերադարձել են Մեքքա կատարած ուխտագնացությունից։ Քոջան, նշելով, որ արտասահմանում շփումներ ունեցածները շարունակելու են ռիսկային գոտում լինել, հորդորել է խստորեն պահպանել կանխրգելիչ միջոցառումները։ Այս մասին գրում է regionmonitor-ը։
Կորոնավիրուսի տարածման դեմ կատարվող միջոցառումների մասին հայտարարություն է արել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Վերջինը հայտնել է, որ Թուրքիան մինչև կեսգիշեր եվրոպական 9 երկրից կկազմակերպի իր 3614 քաղաքացիների վերադարձը։ Նախարարը նշել է, որ բոլոր վերադարձողները կմեկուսացվեն Ստամբուլում և Քոջաելիում գտնվող կացարաններում։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան