Լոնդոնում գտնվող հայ բռնցքամարտիկները չգիտեն՝ երբ և ինչ չվերթով են վերադառնալու Երևան
Լոնդոնում տեղի են ունեցել բռնցքամարտի միջազգային վարկանիշային մրցաշարի հերթական փուլի հանդիպումները։ ՀԱՕԿ հաղորդմամբ, Հայաստանի մարզիկներից առավել գոհացրել է Կորյուն Սողոմոնյանի / 52 կգ / հաղթանակը Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանի նկատմամբ։ Մեր հավաքականի համար այդ հաջողությունը կարևոր է այնքանով, որ Կորյունը դարձել է Տոկիոյի օլիմպիական խաղերի հայաստանցի առայժմ չորրորդ մասնակիցը։ Նման պատվի կարժանանար նաև Արթուր Բազեյանը /57 կգ / , եթե չպարտվեր Ուկրաինայի ներկայացուցչին։ Գլխիկոր ռինգին հրաժեշտ են տվել նաև Գուրգեն Մադոյանը / 69 կգ/ և կանանց մրցաշարի մասնակից Անուշ Գրիգորյանը /51 կգ /։
Հայաստանի թիմի անդամներից մրցումային օրվան հաղթական վերջակետ է դրել Արման Դարչինյանը / 75 կգ /։ Դա վերջին մրցելույթն էր լոնդոնյան ստուգատեսում, քանզի մարտի 16 – ը, փաստորեն, հանդիսացել է մրցաշարի վերջին օրը։ Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ մրցումները դադարեցվել են։ Պատճառն արդեն հայտնի կորոնավիրուսն է։
ՀԱՕԿ-ը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հետ։ Նա ասել է, որ հայ մարզիկները լավ մարզավիճակում են և հնարավոր էր, որ թիմը մի քանի օլիմպիական ուղեգրով Լոնդոնից վերադառնար հայրենիք։
Լուրեր են պտտվում, որ, հավանական է, նույն վիճակահանությամբ շարունակվեն հետագա հանդիպումները։ Թե երբ դրանք կկայանան, իհարկե, հայտնի չէ։ Հայաստանյան պատվիրակությունն առայժմ չգիտի նաև, թե երբ և ինչ չվերթով են վերադառնալու Երևան։
Հարակից հրապարակումներ`
- Սիլվիո Բեռլուսկոնին 10 միլիոն եվրո է նվիրում Իտալիայում կորոնավիրուսի դեմ պայքարին
- Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1200-ի
- Թուրքիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 47-ի
- 17.03.2020. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 12 դեպք
- Արդյոք կորոնավիրուսը «կսպանի» Եվրամիությունը․ National Interest
- Հնդկաստանում կորոնավիրուսից մահացության երրորդ դեպքն է գրանցվել
- Չինաստանը մեկ օրում հաղորդել է կորոնավիրուսի 21 դեպքի մասին, որից 20 արտերկրից ժամանած
- «Կորոնային» վիճակը Հայաստանի «տարբեր տեղերում»
- Բրիտանիայի վարչապետ․ Առավել խոցելի անձինք պետք է մեկուսանան 3 ամիս
- Լոնդոնի «Չելսիի» խաղացողը վարակվել է կորոնավիրուսով և ակումբին ստիպել մեկուսանալ
- Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը՝ Լոնդոնում կայանալիք առաջին վարկանիշային մրցաշարին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան