ՀԷՑ-ն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի
Արտակարգ իրավիճակի պայմաններում բաժանորդների պատշաճ սպասարկում ապահովելու, ինչպես նաև մեր շրջապատի առողջությունը որպես գերակա նպատակ դասելու սկզբունքներից ելնելով՝ ս.թ. մարտի 17-ից ՛«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի:
Այդ նպատակով Ընկերությունը որոշում է ընդունել նվազագույնի հասցնել մարդկային շփումները ինչպես ընկերության ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ:
«Ուստի արգելվում է քաղաքացիների, այդ թվում նաև՝ մեր բաժանորդների մուտքը Ընկերության գրասենյակներ: Երևանում և մարզերում տեղակայված բաժանորդների սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործի: Բաժանորդների սպասարկումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով:
Բաժանորդներին խնդրում ենք դիմել՝
. պաշտոնական կայքում հասանելի առցանց դիմում մուտքագրելու միջոցով՝ (նախատեսված է բոլոր տեսակի դիմումների համար),
. փոստով՝ 0047, ՀՀ, Երևան, Արմենակյան, 127,
. էլեկտրոնային նամակով՝ [email protected] հասցեին:
Յուրաքանչյուր հարցի/բողոքի/առաջարկության դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 180 և 080000180 բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարներով:
Առո՛ղջ եղեք»,-ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան