Հնդկաստանը հայտնում է 3 առանձին վայրերում թռչնագրիպի դեպքերի մասին
Հնդկաստանում թռչնագրիպի մի քանի դեպք է գրանցվել, որի պատճառով իշխանությունները ստիպված են եղել գնալ թռչունների վերացման։ Այս մասին գրում է Independent-ը։
Իշխանությունները հայտարարել են, որ հիվանդության տարածումը կանխելու համար կվերացնեն մոտ 4000 հավ, բադ:
Կերալայի նահանգի հիվանդությունների ստուգման գծով պատասխանատուն ասել է, որ այդ գործողություններն իրականացվելու է հատուկ նշանակության խմբերի կողմից։
Այս ամսվա սկզբին նույն նահանգի 2 այլ գյուղերում ևս գրանցվել էր թռչնագրիպ։
Թռչնագրիպը գրիպի վարակիչ տեսակ է, որը տարածվում է թռչունների շրջանում և հազվադեպ դեպքերում կարող է ազդել մարդու վրա:
Այն տարածվում է վարակիչ թռչնի հետ շփման միջոցով, համաձայն NHS-ի։ Հիվանդությամբ հնարավոր չէ վարակվել՝ լավ եփած թռչնի միս կամ ձու ուտելով։
Այս դեպքերը գրանցվել են մի ժամանակում, երբ կորոնավիրուսի բռնկումը տարածվել է ամբողջ աշխարհում՝ ավելի քան 169,000 մարդու վարակելով։