Ղրիմը Ռուսաստանին կցելու վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է արել
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել 2014-ի մարտի 16-ին անցկացրած հանրաքվեի առիթով, որի արդյունքում Ուկրաինայի կազմում գտնվող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը միացվեց Ռուսաստանի Դաշնությանը: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նախօրեին տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «6 տարի առաջ այս օրը իրականացված ոչ լեգիտիմ հանրաքվեի արդյունքները հիմք ընդունելով՝ Ռուսաստանի կողմից իրականացված ուկրաինական Ղրիմի Ինքնավար Հանրապետության ապօրինի բռնակցումը մեր երկիրը և միջազգային հանրությունը չեն ճանաչում»:
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Թուրքիայի համար շարունակելու են առաջնային լինել «Ղրիմի տեղաբնիկներ հանդիսացող թաթար թուրքերի անվտանգությունը, մշակութային ինքնության պահպանումն ու բռնակցման հետևանքով նրանց նկատմամբ կիրառվող ճնշումների վերացումը»:
Վերջում նշվում է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել իր ռազմավարական գործընկեր Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան