Մարությանը որոշել է ավագանու նիստն անցկացնել դահլիճից դուրս
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտտությունը, Երևանի քաղաքապետը, խորհրդակցելով ավագանու խմբակցությունների հետ, որոշել է.
Երևանի ավագանու մարտի 19-ի նիստը անցկացնել ավագանու նիստերի դահլիճի տարածքից դուրս՝ քաղաքապետարանի ճեմասրահում, որտեղ ապահովված են նիստի անցկացման տեխնիկական պայմանները և համապատասխան հակահամաճարակային միջոցառումները:
«Լրագրող գործընկերներին խնդրում ենք նիստը լուսաբանել առանց քաղաքապետարանի շենք այցելելու՝ առցանց հեռարձակման միջոցով: Բացի առցանց ուղիղ հեռարձակումից, նիստի ավարտից հետո ցանցում առկա կլինի նիստի տեսագրությունը»,-ֆեյսբուքյան իր էջում քաղաքապետի որոշումն ու այս հորդորը հրապարակել է Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- Խոսնակ. Հայկ Մարությանը Երևանում է
- «Ժողովուրդ». Քաղաքապետի թիմակիցները Փաշինյանի հետ լծված են «Այո»-ի քարոզարշավի գործին, Մարությանը կարճատև արձակուրդ է մեկնել Չեխիա