Մոսկվայում երեխան մահացած մոր դիակի հետ երկու օր մնացել է մի բնակարանում
Մոսկվայում երկու տարեկան մի աղջիկ բնակարանում երկու օր նստել է մահացած մոր դիակի մոտ, նրան հանձնել են մորաքրոջը: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հաղորդել են իրավապահ մարմինները:
«Պարտիզանկայայի փողոցում ՝ բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է երկու տարեկան մի աղջիկ, որը մահացած մոր մարմնի հետ միայնակ գտնվել էր բնակարանում: Բժիշկների հետազոտություններից հետո երեխան տեղափոխվել է մորաքրոջ մոտ»,- հայտնում են գործակալության աղբյուրները:
Տեղում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը, որը պարզում է դեպքի հանգամանքները և կնոջ մահվան պատճառը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան