Պուտինը համոզված է ընդդիմության անհրաժեշտության մեջ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անկեղծորեն հավատում է, որ երկիրը ընդդիմության կարիք ունի: Նա դա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Լրագրող Անդրեյ Վանդենկոյի դիտարկմանը, որ Ռուսաստանում ընդդիմությունն իրական չէ ու «կերակրվում է», Պուտինը շեշտել է, որ դա ճիշտ չէ:
Նրա խոսքով ՝ Ռուսաստանում կան խորհրդարանական չորս խմբակցություններ, որոնք հաճախ այլ տեսակետ ունեն իրերի վերաբերյալ: Բացի այդ, երկրում կա մոտ 50 կուսակցություն:
«Անհրաժեշտ է ինչպես համակարգային, այնպես էլ ոչ համակարգային ընդդիմություն», - ավելացրել է Պուտինը:
Վանդենկոյի այն հարցին, թե ոչ համակարգային ընդդիմադիրը դառնում է պետության թշնամի, Պուտինը բացասական է պատասխանել։
«Նման բան չկա, որտեղից վերցրեցիք։ Դուք ցանկանում եք այդպե՞ս մտածել։ Դա այդպես չէ: Դա իրականությանը չի համապատասխանում», - ասել է Պուտինը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան