ՍԴ-ն քննում է նախագահի դիմումի հիման վրա՝ մի շարք օրենքների Սահմանադրությանը համապատասխանության հարցը
Սահմանադրական դատարանը քննում է Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասի և 82-րդ հոդվածի, «Դատախազության մասին» օրենքի 35-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 39-րդ հոդվածի, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 17-րդ հոդվածի, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 18 և 19-րդ հոդվածների, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144 և 145-րդ հոդվածների, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2 և 3-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը (բանավոր ընթացակարգով)։
ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանտը տեղեկացրեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը փետրվարի 12-ին դիմել է ՀՀ նախագաին դիմումի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնելու համար։ Սահմանված ժամկետում ստացվել է նախագահի պատասխան գրությունը։
ՍԴ դատավորն ասաց, որ գործում առկա են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հարցը քննության առնելու համար։
ՀՀ նախագահի ներկայացուցիչ, ՀՀ նախագահի օգնական Լիլիթ Երեմյանը նշեց, որ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով և դրան համակցված վիճարկվող մյուս օրենքներում բացակայում է համապատասխան պաշտոնատար անձի ժամանակավոր պաշտոնակատար ՀՀ նախագահի կողմից նշանակելու կարգը, մինչդեռ այդպիսի կարգը օրենքով նախատեսելը հանդիսանում է Սահմանդրության 138-րդ հոդվածի ուղիղ և եներկբա պահանջը։
Նա ընդգծեց, որ Սահմանադրությամբ նախատեսված պահանջը՝ օրենքով նախատեսված լինի կարգ, օրենքներում կարգ որպես այդպիսին բացակայում է։
Հաջորդ խնդիրը վերաբերում է ժամկետներին, մասնավորապես, Լ.Երեմյանի ներկայացմամբ, վիճարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման համար օրենքով նախատեսված 15-օրյա ժամկետը։
Ա.Պետրոսյանն ասաց, որ դիմումով նախագահը վիճարկում է ութ օրենքներ, երեքը սահմանադարական օրենքներ են, այդ օրենքների 12 դրույթները, այդ դրույթների հետ կապված հարցադրումները։ Սահմանադրականության հետ կապված հարցերը հիմնականում կապվում են օրենսդրական բացի հարցերի հետ։
«Մեր կարծիքով առկա է հակասություն առնվազն Սահմանադրության 173-րդ հոդվածի հետ, առկա են անհամապատասխանության հարց Սահմանադրության 1-ին հոդվածի հետ։ Գտնում ենք, որ անկախության երաշխքիների օրենքներով չնախատեսելը չի բխում Սահմանադրությունից, հակասում է Սահմանադրական կարգավիճակներին»,- ասաց Լ. Երեմյանը։.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան