Չինատանը կօգնի Սերբիային պայքարել կորոնավիրուսի դեմ
Չինաստանը պատրաստ է Սերբիա ուղարկել բժշկական դիմակներ, պաշտպանիչ կոստյումներ, ինչպես նաև փորձագետների մի խումբ, որոնք կօգնեն պայքարել կորոնավիրուսային վարակի տարածման դեմ, հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Գենգ Շուանգը:
Ria.ru-ն գրում է՝ ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ կորոնավիրուսի պատճառով ԵՄ-ից դեղորայքի և սարքավորումների արտահանման արգելքը ցույց տվեց, որ եվրոպական համերաշխությունը գոյություն չունի:
Նա հայտնել էր, որ նա նամակով դիմել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպին՝ օգնություն խնդրելով «եղբայր» պետությունից: Նա հստակեցրել էր, որ Սերբիան դեղամիջոցների, բժիշկների և 5 միլիոն պաշտպանիչ դիմակների կարիք ունի։
Հարակից հրապարակումներ`
- Սիլվիո Բեռլուսկոնին 10 միլիոն եվրո է նվիրում Իտալիայում կորոնավիրուսի դեմ պայքարին
- Գերմանացի գիտնականը կարծում է՝ կորոնավիրուսի համաճարակը կարող է տևել 2 տարի
- Լատվիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 60-ի
- Այս պահի դրությամբ Արցախում նոր կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել
- Մարզում կորոնավիրուսով վարակված կամ մեկուսացված դեպքեր չունենք. Սանոսյան
- Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1200-ի
- Ռուսաստանում 5 մարդ բուժվել է կորոնավիրուսից
- Թուրքիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 47-ի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա