Դատարանի դահլիճ են եկել Ռոբերտ Քոչարյանի ու Յուրի Խաչատուրովի փաստաբանները
Չնայած Աննա Դանիեբկյանի գրասենյակը լրատվամիջոցներին տեղակացրել էր, որ դատավորի վատառողջ լինելու հետևանքով նիստը չի կայանա, դատարան են ներկայացել փաստաբանները։
Այս պահին դատարանի դահլիճում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամներ Հայկ Ալումյանը, Արամ Վարդևանյանը, Հովհաննես Խուդոյանը, Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։
Նիստին չեն ներկայացրել մեղադրող կողմը, տուժողներն ու նրանց իրավահաջորդները, ներկայացուցիչները։
Այսօր պետք է քննարկվեր Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։
Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ընդգծել էր, որ անձի ազատության հարցը հրատապ է և անհետաձգելի և գտնում է, որ անձնական երաշխավորության միջնորդությունը պետք է քննարկվի հրատապության կարգով։
Հիշեցնենք, որ Ռ․Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը կներկայանա դատական նիստին
- Փաստաբանական թիմը կներկայացնի Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը
- Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը
- Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների փաստաբանների միջնորդությունների լուծումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին