Գերմանացի գիտնականը կարծում է՝ կորոնավիրուսի համաճարակը կարող է տևել 2 տարի
Կորոնավիրուսը դեռ մի քանի տարի կարող է ամբողջ աշխարհով մեկ տարածվել։ Նման հայտարարություն է արել Ռոբերտ Կոխի ինստիտուտի նախագահ Լոտար Վիլլերը, փոխանցում է gazeta.ru-ն։
Ըստ նրա, համաճարակը սովորաբար զարգանում է ալիքներով, բայց հայտնի չէ, թե որքան արագ են շարժվում այդ ալիքները. դա կարող է տևել տարիներ։
Նշվում է, որ Գերմանիայում կարծիք կա, թե վիրուսի տարածումը կարող է տևել 2 տարի։
Վիլլերը կարծում է, որ նույնիսկ այն դեպքում, երբ երկրները պատվաստանյութ են ստեղծում վարակի դեմ, դեպքերի քանակը կմնա գրեթե անփոփոխ:
«Որքան շուտ պատվաստանյութը գա, այնքան շուտ հնարավոր կլինի սահմանափակել այդ համաճարակը», - հավելել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Սիլվիո Բեռլուսկոնին 10 միլիոն եվրո է նվիրում Իտալիայում կորոնավիրուսի դեմ պայքարին
- Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1200-ի
- Արդյոք կորոնավիրուսը «կսպանի» Եվրամիությունը․ National Interest
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան