Չինաստանում և Հարավային Կորեայում վերաբացվում են թանգարանները
Շանհայի տասնյակից ավելի թանգարաններ, ներառյալ Չինաստանի արվեստի և ժամանակակից արվեստի «Power Station of Art» թանգարանները վերսկսում են աշխատանքը։ Այս մասին գրում է ria.ru-ն։
Վերոնշյալ թանգարանները հունվարի վերջից դադարել էին ընդունել մեծ թվով այցելուներ։
Յուրաքանչյուր թանգարանի մուտքի մոտ ստուգվում է այցելուների առողջական վիճակը, բոլոր աշխատակիցները դիմակներ են կրում և հետևում են առողջապահական կազմակերպությունների ցուցումներին, որպեսզի կանխեն վիրուսի տարածումը:
Չինաստանի հինավուրց արվեստի գործերի ամենամեծ հավաքածուն ընդգրկող Շանհայի թանգարանը նախատեսում է օրական 500 այցելուի ընդունել:
«Edouard Malingue» պատկերասրահը, Շանհայի «Art Gallery»-ն և «ArtCN»-ը արդեն բաց են այցելուների համար:
Ինչ վերաբերում է Հարավային Կորեային, ապա Սեուլի ժամանակակից արվեստի ազգային թանգարանը կվերաբացվի մարտի 23-ին: Սեուլի արվեստի թանգարանը և «Leeum Samsung» թանգարանը դեռ փակ են:
Երեկ՝ մարտի 16-ին Հարավային Կորեայի Առողջապահության կոմիտեի խոսնակն ասել է, որ հիվանդությունն անկում է ապրում և վարակակիրների թիվը նվազում է: Երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 81 հազար դեպք, մահացել է 3200 քաղաքացի։
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կորեայի ծովային և ձկնաբուծության նախարարն ինքնամեկուսացվել է
- Չինաստանը կոչ է անում չշտապել կորոնավիրուսի ծագման հետ կապված եզրակացություններ անել
- Մեկ օրում Հարավային Կորեայում արձանագրվել է կորոնավիրուսի 114 նոր դեպք
- Չինաստանում կարանտինում գտնվողներին ուտելիք են փոխանցում ռոբոտները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան