Համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին
Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետատան պարետ Տիգրան Ավինյանի հետ քննարկել է համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդն անապահով ընտանիքներին տրամադրելու խնդիրը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ձեռք բերված և պահեստավորված սնունդն այսօր և վաղը կտրամադրվի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին, որոնց սոցիալական ապահովության բաժիններն էլ այն, ըստ առաջնահերթության, կհատկացնեն սոցիալապես անապահով ընտանիքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան