
Օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջում կցուցադրվեն խաղացանկային ներկայացումների և համերգների տեսաձայնագրությունները
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այսօրվանից սկսած կցուցադրի խաղացանկային ներկայացումների և համերգների տեսաձայնագրությունները:
Մարտի 17-ին, ժամը 20։00-ին թատրոնի ֆեյսբուքի պաշտոնական էջի միջոցով կցուցադրվի Կ. Խաչատրյանի «ՉԻՊՈԼԻՆՈ» բալետային ներկայացումը:
«Հետևեք մեր էջի նորություններին, որպեսզի տեղեկանաք առաջիկա օրերին ցուցադրվելիք ներկայացումների մասին։ Մեզ համար անչափ կարևոր է այս ընթացքում չդադարեցնել ձեզ հետ կապը։ Վայելենք օպերային և բալետային լավագույն ներկայացումները տան պայմաններում»,- հայտնում են Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։
Հարակից հրապարակումներ`
- ՓՊ. Մինչև մարտի 23-ը սահմանափակվելու է քաղաքացիների մուտքը հանրային պաշտպանի գրասենյակ
- Արցախում չեղարկվում են մասսայական մշակութային միջոցառումները
- Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային կենտրոնները և Կենդանաբանական այգին փակ են
- Երևանյան մշակութային օջախները հետաձգում են միջոցառումները
- Բեռլինում ավանդական մշակութային միջոցառումները չեղյալ են հայտարարվել
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան