Թե ինչպես են սմարթֆոններն ու սոցիալական ցանցերը սպանում մեր ժամանակը. BBC-ի վավերագրական ֆիլմը
BBC-ն վավերագրական ֆիլմ է պատրաստել սմարթֆոների ու սոցիալական ցանցերի, դրանց ազդեցության մասին, որը, ինչպես գրում է կայքը, դիտելու համար հասանելի է Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուկրաինայում և Ուզբեկստանում։
«Նրանց նպատակն է զարգացնել ձեր կախվածությունը և վաճառել ձեր ժամանակը», - այս խոսքերը պատկանում են Facebook-ի նախկին աշխատակցին, իսկ «Like» կոճակի ստեղծողը նախազգուշացնում է սոցցանցերում կախվածության վտանգների մասին:
Ֆիլմում BBC-ն զրուցել է ՏՏ ոլորտի մասնագետների հետ, որոնք պատմել են, թե ինչպես են սոցիալական ցանցերի ստեղծողները միտումնավոր առաջ մղում այն տեխնոլոգիան, որը ստեղծում է կախվածություն օգտատերերի շրջանում:
Մեր նկատմամբ իրականացնում են ողջ պատմության մեջ ամենալայնամասշտաբ վարքագծային ուսումնասիրություն՝ գիտակցության վերահսկողություն․․․, ես անհանգիստ եմ, ստուգում եմ հեռախոսս, միայնակ եմ՝ ստուգում եմ հեռախոսս․․․․, ինձ այն շատ է զայրացնում, նրանք գիտեն բացասական ազդեցությունների մասին, սակայն ձևացնում են, որ չգիտեն․․․, երեխային սմարթֆոն տալ, նշանակում է կոկաին տալ․․․, նորմ է դարձել, ձեր վարքագիծը կարելի է կառավարել․․․, ասում են մասնագետները։
Ֆիլմում ներկայացվում է ֆեյսբուք սոցիալական ցանցը Կալիֆորնիայում, որը «գլխիվայր փոխեց» մեր կյանքը, և այժմ ողջ աշխարհը մեր ձեռքի տակ է։
«Բայց նայեք մեզ, մենք ամբողջությամբ խլացած ենք սոցիալական ցանցերով։ Ֆեյսբուքը սոցցանցերի հսկան է, որում գրանցված է աշխարհի բնակչության մեկ-երրորդը։ Ֆեյսբուքը քննադատության ենթարկվեց մեր տեղեկատվության փոխանցման համար, իսկ այժմ նրան առաջադրվել է նորը՝ սոցցանցերն ի սկզբանե օգտագործել են տեխնոլոգիաներ, որոնք առաջացնում են կախվածություն»,-ասվում է ֆիլմում։
Սենտի Պարակիլոսը, որը ֆեյսբուքի աշխատակից է եղել, ասում է, որ նրանց նպատակն է նստեցնել ձեզ ու վաճառել ձեր ժամանակը գովազդատուներին, որոնք մտածված ձևավորում են այս սովորությունները մեզ մոտ։
Իսկ ահա ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ասում է, որ իրենց նպատակն է մարդկանց բարօրությանը ծառայելը, աշխարհը նրանց համար ավելի լավը դարձնելը։ Իսկ թե որքանով է Ցուկերբերգի հայտարարած նպատակը համապատասխանում իրականությանը՝ բացահայտում է վավերագրական ֆիլմը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան