Netflix-ը դադարեցրել է աշխատանքը
Netflix ստրիմինգային ընկերությունը կորոնավիրուսի պատճառով երկու շաբաթով ԱՄՆ-ում և Կանադայում դադարեցրել է ֆիլմերի և սերիալների արտադրությունը։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Netflix ընկերությունը ծրագրել էր ծախսել իր արտադրության վրա շուրջ 17,3 միլիարդ դոլար։ Դեռ անհայտ է, թե Netflix-ին որքան կարժենա նախկինում սկսված նկարահանումների ու նոր նախագծերի ժամանակավորապես դադարեցումը:
Universal Television և Skydance Productions ընկերություններն անցած շաբաթ հայտարարել էին սերիալների արտադրության չեղարկման մասին, որոնք հեռարձակվում էին Netflix-ով։
Նաև դադարեցվել է երգչուհի Արետա Ֆրանկլինի մասին Genius: Aretha սերիալի նկարահանումները։ Արտադրությամբ զբաղվում էր Disney TV ստուդիան։
Հարակից հրապարակումներ`
- Հոլիվուդում հաշվարկում են կորոնավիրուսից կորուստները
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը չեղարկում է առաջիկա համերգները
- Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի «Ալ Բուստան» փառատոնին
- Կամերային երաժշտության ազգային կենտրոնի առաջիկա միջոցառումները չեն կայանա
- Կորոնավիրուսը «կանգնեցնում» է երաժշտությունը
- Տոկիոյի «Դիսնեյլենդը» և Օսակայի «Universal Studios»-ը կորոնավիրուսի պատճառով այսօրվանից կփակվեն
- Իտալիայում դադարեցվել են «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի նկարահանումները
- Disney-ը կորոնավիրուսի պատճառով կորցրել է 175 միլիոն դոլար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան