«Volkswagen»-ը փակում է Եվրոպայում ունեցած գործարանների մեծ մասը
Եվրոպական ավտոմոբիլային կոնցեռն «Volkswagen Group»-ը դադարեցնում է Եվրոպայում գործարանների մեծ մասի աշխատանքը `պահանջարկի վրա կորոնավիրուսի բացասական ազդեցության պատճառով, փոխանցում է Ria.ru-ն՝ վկայակոչելով խմբի ղեկավար Հերբերտ Դիսի հայտարարությունը։
«Մինչև այս շաբաթվա վերջ արտադրությունը կդադարեցվի Իսպանիայի մեր գործարաններում, Պորտուգալիայի Սեթուբալ քաղաքում, Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում, ինչպես նաև Իտալիայի «Lamborghini» և «Ducati» արտադրամասերում։
«Volkswagen»- ի այս հայտարարությունը եղել է եվրոպական այլ ավտոարտադրողների կողմից նմանատիպ միջոցառումներից հետո:
Ավելի վաղ, ֆրանսիական ավտոմեքենա արտադրող «PSA Group»-ը և «Renault»- ը դադարեցրել են արտադրությունը Եվրոպայի մի շարք գործարաններում
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 30-ով և հասել 93-ի
- Ռուսաստանում կստեղծվի 300 միլիարդ ռուբլու հակաճգնաժամային հիմնադրամ