Թեստ, թեստ, թեստ․ ԱՀԿ-ն երկրներին կոչ է անում ավելի շատ մարդկանց թեստավորել
Թեստ, թեստ, թեստ․ սա էր նախօրեին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուղերձը, որը կոչ է անում երկրներին ստուգել ավելի շատ մարդ՝ COVID-19-ի համար: Այս մասին գրում է Euronews-ը։
«Վարակներ կանխելու և կյանքեր փրկելու ամենաարդյունավետ միջոցը փոխանցման շղթաները կոտրելն է։ Եվ դա անելու համար մենք պետք է թեստ անենք և մեկուսացնենք։ Դուք չեք կարող կուրորեն պայքարել հրդեհի դեմ: Եվ մենք չենք կարող պայքարել այս համաճարակի դեմ, եթե չգիտենք, թե ով է վարակված»,- ասաց ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադահանոմը:
Նա նաև անհանգստություն է հայտնել ցածր եկամուտ ունեցող երկրներում վիրուսի տարածմամբ․ COVID-19-ն այժմ գտնվում է աֆրիկյան երկրների առնվազն կեսում:
«Դրա համար մենք կոչ ենք անում յուրաքանչյուր երկրի և յուրաքանչյուր անհատի՝ ամեն ինչ անել, որ հնարավոր լինի դադարեցնել փոխանցումը։ Ձեռքերը լվանալը կնվազեցնի վարակի վտանգը, բայց դա նաև համերաշխության գործողություն է, քանի որ դա նվազեցնում է այն ռիսկը, որը դուք վարակելու եք ուրիշներին», - ասաց Ադհանոմը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների թարմացմամբ Իսպանիան դարձել է աշխարհում չորրորդ վարակված երկիրը՝ կորոնավիրուսի 1000 նոր դեպք գրանցելուց հետո․ ընդհանուր վարակակիրների թիվը հասել է 8.744-ի:
Հարևան Ֆրանսիայում իրավիճակը «շատ անհանգստացնող» է և «արագորեն վատթարանում է»։ Մարդիկ չեն լսում տանը մնալու հորդորներին։ Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում գրանցված է 5 423 դեպք, գրանցվել է մահվան 127 դեպք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան