Իռլանդիայում սուպերմարկետները միայն տարեցների համար հատուկ ժամեր են նախատեսում
Կորոնավիրուսային համաճարակի վերաբերյալ ամենօրյա թարմացումները շատ մարդկանց դրդել են խուճապային գնումներ կատարել՝ սնունդ, կենցաղային պարագաներ և այլն, չնայած մանրածախ առևտրով զբաղվողները հուսադրում են նրանց, խորհուրդ տալիս զերծ մնալ այդ գործողությունից: Այս մասին գրում է independent-ը։
Պաշարների հավաքումը կարող է ազդել հասարակության խոցելի անդամների վրա, ինչպիսիք են տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք և առողջական խնդիրներ ունեցողները։
Այս ամենը հաշվի առնելով՝ Իռլանդիայում մի քանի սուպերմարկետներ՝ LIDL և TESCO ցանցերը, գնումների ժամեր են սահմանել միայն տարեցների համար, այնպես որ նրանք ստիպված չլինեն անհանգստանալ խանութ մտնելու և մինչ իրենց հասնելը՝ ապրանքների վաճառքի մասին։
Նախօրեին LIDL-ն Իռլանդիայում հաղորդագրություն է տարածել, որ իր ցանցի բոլոր խանութներում ամեն օր առավոտյան 9-11-ն ընկած ժամանակահատվածում գնումներ կարող են անել միայն տարեցները։
Tesco Ireland-ն էլ տարեցների համար հատուկ օր է սահմանել։
Նշենք, որ վարակի համար ամենախոցելի խումբ են տարեցները, որոնք ունեն նաև այլ հիվանդություններ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին