Արգելվել է 16 երկրների քաղաքացիների մուտքը ՀՀ
Ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ այսօր որոշվել է արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն: Իսկ այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կառանտինային ռեժիմի: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
Երկրների ցանկն է.
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
2. Իրանի Իսլամական Հանրապետություն
3. Հարավային Կորեա
4. Ճապոնիա
5. Իտալիա
6. Իսպանիա
7. Ֆրանսիա
8. Գերմանիա
9. Շվեյցարիա
10. Դանիա
11. Ավստրիա
12. Բելգիա
13. Նորվեգիա
14. Շվեդիա
15. Նիդերլանդներ
16. Միացյալ Թագավորություն
Չի սահմանափակվելու այդ երկրներից բեռափոխադրումներ իրականցնող տրանսպորտային միջոցի վարորդի ու փոխարինող մեկ վարորդի մուտքը Հայաստան։
Բացի այդ, օտարերկրյա ուղղություններից վերադարձող բոլոր ՀՀ քաղաքացիները պետք է ինքնամեկուսացվեն 14 օրյա ժամկետով: Ինքնամեկուսացման ընթացքում հիվանդության ախտանիշներ առաջանալու դեպքում պետք է անհապաղ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանացի գիտնականը կարծում է՝ կորոնավիրուսի համաճարակը կարող է տևել 2 տարի
- ԱԳՆ. Ձեր ուղևորությունը կարող է ընդհատվել
- ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հիշեցնում է ՌԴ մուտքի արգելքի մասին՝ մարտի 18-ից մայիսի 1-ը
- 17.03.2020. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 12 դեպք
- Արտակարգ դրության իրավական ռեժիմը չի խաթարելու ՊԵԿ-ի բնականոն աշխատանքը
- Բրիտանիայի վարչապետ․ Առավել խոցելի անձինք պետք է մեկուսանան 3 ամիս
- «Արտակարգ իրավիճակ, թե արտակարգ դրություն». Գևորգ Դանիելյան
- Սուրեն Պարսյան. Որքանո՞վ է Հայաստանն ինքնաբավ արտակարգ դրության պայմաններում
- Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6236-ի
- Արտակարգ դրության իրավական ռեժիմի պահանջները Հայաստանում
- Կառավարության արտահերթ նիստում Բադասյանն առաջարկեց մեկ ամսով արտակարգ դրություն մտցնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին