Փաստաբան. Ռոբերտ Քոչարյանի վիճակը նորմալ անվանել չեմ կարող
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ հիվանդանոցում է գտնվում։
«Նրա վիճակը նորմալ անվանել չեմ կարող։ Ինքներդ հասկանում եք, եթե դեռ հիվանդանոցում է, ուրեմն դեռ լիարժեք ապաքինում տեղի չի ունեցել ու ցուցումներ կան լիարժեք բուժման։ Էթիկայից ելնելով՝ հիմա չեմ կարող մանրամասնել նրա առողջական վիճակի հետ կապված հանգամանքները, ուղղակի ինձ մոտ շատ լուրջ հարց է առաջացել, որի պատասխանը փորձելու եմ գտնել, որ բացարձակապես առողջ մարդը հանկարծ այսպիսի առողջական վիճակում հայտնվեց։ Ինձ համար այդտեղ հարցեր կան, և ես դրանց պատասխանները փնտրելու եմ»,- ասաց Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ մարտի 7-ի ուշ երեկոյան արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազացողության վատացման պատճառով Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Էրեբունի ԲԿ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին