ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հիշեցնում է ՌԴ մուտքի արգելքի մասին՝ մարտի 18-ից մայիսի 1-ը
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ քաղաքացիների ուշադրությունը հրավիրելով հանգամանքի վրա, որ 2020-ի մարտի 18-ից մինչև մայիսի 1-ը Ռուսաստանը սահմանափակում է օտարերկրացիների, այդ թվում ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքն իր տարածք:
Մուտքի սահմանափակումը չի տարածվի Ռուսաստանի Դաշնությունում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների, միջազգային ավտոմոբիլային երթևեկության ավտոմեքենաների վարորդների, օդային, ծովային և գետային, երկաթուղային հաղորդակցության միջագային անձնակազմների, պաշտոնական պատվիրակությունների անդամների և այն անձանց վրա, որոնք ունեն դիվանագիտական, ծառայողական, սովորական մասնավոր վիզաներ, որոնք տրվել են մերձավոր ազգականի մահվան պատճառով, Ռուսաստանի տարածքում մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև տարանցիկ ուղիով մեկնող անձանց վրա։
Նշվում է, որ մարտի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ և պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ միաժամանակ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը հայրենիք: Բենռափոխադրումները կպահպանվեն անխափան:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին