Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը կներկայանա դատական նիստին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ լինելու պատճառով չի կարող վարել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօր նշանակած հերթական նիստը։ Այնուամենայնիվ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամները ներկայանալու են դատարան։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Քոչարյանի փաստաբանական թիմից։
Այսօր պետք է քննարկվեր Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Ռ․Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Փաստաբանական թիմը շարունակում է պնդել, որ անձի ազատության հարցը հրատապ է և անհետաձգելի և գտնում է, որ անձնական երաշխավորության միջնորդությունը պետք է քննարկվի հրատապության կարգով։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանական թիմը կներկայացնի Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը
- Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների փաստաբանների միջնորդությունների լուծումը
- Ռոբերտ Քոչարյան. Ուղղակի ծանոթացեք այդ Սահմանադրությանը
- ՀՀ նախկին վարչապետերը անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար
- Ռոբերտ Քոչարյան. Հիմնավոր կասկած ունեմ, որ 600 հատորում կան բավարար նյութեր տասը սպանությունները բացահայտելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան