Լևոն Արոնյանի կինը վիրահատվել է
Հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի կնոջ՝ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանե Կաոլիի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, վերակենդանացման բաժանմունքում է։
«Աստղիկ» ԲԿ-ի հանրային կապերի և մարքեթինգի բաժանմունքի ղեկավար Լուսինե Պետրոսյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ նա տարել է վերջույթների վիրահատություն։ Առաջիկայում այլ վիրահատություններ նույնպես նախատեսված են։
Նա հայտնեց, որ Արիանե Կաոլիի գիտակցությունը տեղում է, ստանում է համապատասխան անհրաժեշտ բուժում։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին, ժամը 00:02-ին Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիաննե Կ.) բախվել էր կամրջի հենասյանը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս էին բերել վարորդին, ով հոսպիտալացվել էր «Աստղիկ» ԲԿ:
Մարտի 15-ի վթարի լուրը շատերն են ընդունել տխրությամբ ու անհանգստությամբ։ Արիանեին բոլորը ապաքինում են ցանկանանում։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանի կնոջ վիճակը ծանր կայուն է
- Լևոն Արոնյանի՝ վթարի ենթարկված կնոջ վիճակը ծանր է
- Հանուն հայ մանուկների Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ ճանապարհ կանցնի
- Լևոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական