Օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու ընթացակարգն առաջիկայում ապահովվելու է միայն էլեկտրոնային տարբերակով
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ-ում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հանրային առողջության պահպանման նպատակով, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու ընթացակարգն առաջիկայում ապահովվելու է միայն էլեկտրոնային տարբերակով:
«Ուստի խնդրում ենք Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 12-ին N 493-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթերի փաթեթը՝ ստորագրված և սքանավորված տարբերակով, փոխանցել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով՝ https://e-request.am/hy/, կամ ուղարկել [email protected], [email protected] հասցեներով:
Lրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաև անհրաժեշտ ձևաչափերը կարող եք գտնել http://employment.am կայքում։ Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել 095 20 10 20 կամ 060 65 27 01 հեռախոսահամարներով:
Հորդորում ենք հնարավորության դեպքում, առաջիկա մեկ ամսվա ընթացքում խուսափել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և սոցիալական աջակցության տարածքային բաժիններ այցելելուց»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան