Ամերիաբանկը հետաձգում է Yerevan Ride –ի հետ անցկացվող արշավի վիճակախաղի ժամկետը
Ամերիաբանկը տեղեկացնում է, որ, պայմանավորված ստեղծված իրավիճակով, հետաձգվում է Բանկի և «Վելվիո» ընկերության կողմից համատեղ իրականացվող Yerevan Ride հեծանիվների գովազդային արշավի վիճակախաղի անցկացման ժամկետը: Խաղարկության անցկացման ժամկետի վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ:
Բանկից տեղեկացնում են, որ նախքան խաղարկությունը Սմարթ հաշիվ բացած բոլոր նոր հաճախորդները կմասնակցեն վիճակահանությանը, որի արդյունքում կհաղթեն երեք հաջողակներ` ստանալով Yerevan Ride հավելվածի տարեկան անդամակցություն:
Գովազդային վիճակախաղի, ինչպես նաև արշավի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկ. «վարկային արձակուրդ»` տուրիստական, հյուրատնային և հանրային սննդի ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունների համար
- Արտոնյալ պայմաններ` Ամերիաբանկի ինտերնետ/մոբայլ բանկինգ համակարգերից օգտվելու համար
- Ամերիաբանկ. Վարկերի մարումները հետաձգվում են 2 ամիս ժամկետով