«Առաքելություն Հայաստան»-ը հորդորում է նվազագույնի հասցնել այցերը կազմակերպության ենթակառուցվածքներ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ «Առաքելություն Հայաստան»-ը կորոնավիրուսի վարակի տարածումը հնարավորինս կանխելու նպատակով շահառու անձանց տեղեկացնում եւ հորդորում են նվազագույնի հասցնել այցելությունները կազմակերպության ենթակառուցվածքներ: Այս մասին տեղեկացնում են կազմակերպությունից:
Նաև տեղեկացնում են, որ կազմակերպությունը մինչեւ երկրում հայտարարված արտակարգ դրության ավարտը դադարեցնում է ցերեկային կենտրոնների եւ բարեգործական ճաշարանների գործունեությունը՝ ելնելով շահառուների եւ աշխատակիցների անվտանգությունից: Շահառուներին անհրաժեշտ տեղեկատվություն եւ խորհրդատվություն կտրմադրվի հեռախոսազանգերի միջոցով՝ երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9:00-18:00.
Տարեց եւ հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման հարցերով կարող եք զանգահարել՝
1. Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Արաբկիր համայնքներ – 099 36 36 34
2. Ավան համայնք – 096 00 26 50
3. Նոր-Նորք, Նորք Մարաշ, Աբովյան համայնքներ – 096 00 27 50
4. Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն համայնքներ – 091 74 47 64
5. Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներ – 096 00 91 18
6. Վանաձոր համայնք – 096 00 29 90
7. Սպիտակ համայնք – 096 00 24 90
8. Ճամբարակ համայնք – 096 00 25 70
9. Սիսիան համայնք - 096 00 27 80
10. Տաշիր համայնք – 096 00 25 90
11. Արթիկ համայնք – 096 00 24 99
12. Հրազդան համայնք – 093 27 88 17
13. Ալավերդու համայնք – 096 00 24 88
14. Սեւան համայնք – 096 00 27 10
15. Չարենցավան համայնք – 096 00 25 40
16. Մասիս համայնք – 096 00 24 80
17. Արտաշատ համայնք – 096 00 26 40
18. Կապան համայնք – 096 00 25 60
19. Գյումրի համայնք – 096 00 27 40
Առժամանակ դադարեցվում է նաև միջոցառումների կազմակերպումը, հրատապ դեպքերում կազմակերպության աշխատակազմը՝ պահպանելով անվտանգության նորմերը ընդունելություն կկազմակերպի գրասենյակների տարածքներում եւ/կամ տնային այցելությունների տեսքով:
Հիշեցնենք, որ առցանց գրություններ կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին եւ կազմակերպության ֆեյսբուքյան էջին։
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ աշխատանքային ռեժիմի հետագա փոփոխությունների վերաբերյալ հավելյալ հրապարակումներ կարվեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան