
Բահամյաններում որոշել են վաճառել սկանդալային թագավորի առանձնատունը
Բահամյաններ կղզիներում որոշել են վաճառել բրիտանացի սկանդալային թագավոր Էդուարդ 8-րդ առանձնատունը, որը հայտնի է նրանով, որ հրաժարվել է գահից, որպեսզի ամուսնանա սիրելի կնոջ հետ։ Անշարժ գույքը գնահատվում է 8,5 միլիոն դոլար։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է BFM Immo կայքը։
Էդուարդ 8-րդն իր տիտղոսը ժառանգել է հորից 1936 թվականին, բայց շուտով հայտարարել է ամուսնալուծված կաթոլիկ Ուոլիս Սիմփսոնի հետ ամուսնանալու մտադրության մասին: Քանի որ բրիտանական կառավարությունը հավանության չի արժանացրել նման արարքը, թագավորը որոշել է հրաժարվել: Այնուհետև Էդուարդ 8-րդն 1940-1945 թվականներին զբաղեցրել է Բահամյան նահանգապետի պաշտոնը: Այժմ այն առանձնատանը, որում նա ապրել է, փնտրում է նոր սեփականատեր:
Sigrist House գտնվում է Նասաուում ՝ (Բահամյաններ կղզիների մայրաքաղաք)։ Տունն ունի չորս սենյակ, կառուցվել է 1939 թվականին։ Տարածքում կա նա երկու հյուրատուն և երեքսենյականոց բնակարան։
Լրահոս
Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան