Թուրքիայում կարանտինի կանոներին չհետևող անձանց կենթարկեն քրեական պատասխանատվության
Թուրքիայում առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ձեռնարկվող միջոցառումներին և սահմանված կարանտինային կանոններին չենթարկվելու համար քաղաքացիները հնարավոր է դատապարտվեն 2 ամսից 1տարի ազատազրկման, գրում է ermenihaber-ը:
Նշվում է, որ եթե արտասահմանից և այդ թվում Սաուդյան Արաբիա կատարած ուխտագնացությունից (ումրա-փոքր հաջ, ուխտագնացություն՝ մուսուլմանների համար) վերադարձած Թուրքիայի քաղաքացիները չենթարկվեն սահմանված կանոններին, ապա կարող են դատապարտվել Քրեական օրենսգրքի 195֊րդ հոդվածով։
Թուրք իրավաբան Յասեմին Քաֆադաղը, անդրադառնալով թեմային իրավական տեսանկյունից, ասել է, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի համաձայն՝ կարանտինին և ձեռնարկվող միջոցառումներին չենթարկվելը առաջացնում է քրեական պատասխանատվություն։
Նրա խոսքով՝ այն անձը, որը դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ կխուսափի պահանջվող կանոններին հետևելուց, բացի վերոհիշյալից կարող է կանգնել խիստ փոխհատուցման պարտավորությունների առաջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան