Լատվիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 60-ի
Լատվիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 60-ի։ Այս մասին հայտարարել է հիվանդությունների կանխարգելման և վերահսկման վարչությունը, փոխանցում է ria.ru-ն։
Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն։ Երկրում բոլոր միջազգային ուղևորափոխադրումները դադարեցված են, զանգվածային միջոցառումներն արգելված են, դպրոցներն ու համալսարանները չեն գործում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց նոր կորոնավիրուսի COVID-19- ով պայմանավորված համաճարակի մասին։
Աշխարհում ավելի քան 150 երկրներում 160 հազարից ավելի մարդ արդեն վարակվել է կորոնավիրուսով, մեծ մասը վերականգնվել է, մահացել է ավելի քան 6 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Սիլվիո Բեռլուսկոնին 10 միլիոն եվրո է նվիրում Իտալիայում կորոնավիրուսի դեմ պայքարին
- Գերմանացի գիտնականը կարծում է՝ կորոնավիրուսի համաճարակը կարող է տևել 2 տարի
- Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1200-ի
- Երևանում շենքի պատշգամբի պատը փլուզվել է, բեկորներն ընկել բնակիչների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա