Կորոնավիրուսի վերջին զարգացումներն աշխարհում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսi պանդեմիան անվանեց «մեր ժամանակի համաշխարհային առողջական ճգնաժամ» և երկրներին կոչ արեց թեստեր կատարել COVID-19- ի բոլոր կասկածելի դեպքերում՝վարակի շղթան կոտրելու համար։
Ամբողջ աշխարհում վիրուսն արդեն վարակել է ավելի քան 168,000 մարդու և սպանել առնվազն 6.610-ի:
Վարակի վերջին զարգացումներն աշխարհում
Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2150-ի, միայն նախորդ օրը մահացել է 345 մարդ։ Չինաստանի նախագահն ու Իտալիայի վարչապետը նախօրեին զրուցել են, Չինաստանի նախագահը հայտնել է, որ բժշկական միջոցներն ու անձնակազմն արդեն ճանապարհին են։
Իսպանիայում նախօրեին հաստատված էր 9191 դեպք՝ 309 մահվան դեպքով։
Ֆրանսիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվի դեպքերի թիվը գերազանցել է 6600-ը, մահացել է 148 մարդ:
Մեծ Բրիտանիայում վարակվածների թիվը նշվում է 1500 մարդ, սակայն, ինչպես գրում է BBC-ն, դեպքերի իրական թիվը գնահատվում է 35,000-ից 50,000-ի սահմաններում:
Դերասան Թոմ Հենքսն ու կինը՝ Ռիտա Ուիլսոնը, որոնց մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, հեռանում են հիվանդանոցից՝ կարանտին։
Թաիլանդում վարակվածների թիվն ավելացել է 30-ով՝ դառնալով 177։
Բրազիլիայի արտաքին առևտրի հարցերով քարտուղարը, որը վերջերս այցելել էր ԱՄՆ Ֆլորիդա նախագահի հետ միասին, վարակվել է կորոնավիրուսով։
Հոնկոնգը 14-օրյա կարանտինի կենթարկի երկիր բոլոր այցելողներին։
ԱՄՆ նախագահ Թրամփը ամերիկյան բիզնեսներին խոստումնալից աջակցություն է հայտնել՝ COVID-19-ն էլ անվանելով «չինական վիրուս»։
Հարավային Կորեան 3-րդ օրն է արդեն հայտնում է 100-ից պակաս նոր դեպքերի մասին։ Երկրում վարակը նահանջում է։ Երկրում առողջացածների թիվը կազմում է 1401, վարակվածների թիվը 8320 էր։
Վենեսուելան համազգաին կարանտին է հաստատում, երբ նախօրեին 16 նոր դեպքեր հաստատվեցին։ Ներկայումս երկրում հաստատված է 33 դեպք։ Այս մասին գրում է aljazeera-ն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան