
Հնդկաստանում կորոնավիրուսից մահացության երրորդ դեպքն է գրանցվել
Մահարաշտրա նահանգի վարչական կենտրոն Մումբայի իշխանությունները հայտնել են կորոնավիրուսից 64-ամյա տղամարդու մահվան մասին, փոխանցում է ria.ru-մ։
Սա Հնդկաստանում կորոնավիրուսի հետևանքով երրորդ մահն է։
Ըստ «Indian Times»- ի ՝ կորոնավիրուսից բացի, տղամարդը ունեցել է նաև մի շարք այլ հիվանդություններ:
Ավելի վաղ Հնդկաստանում կորոնավիրուսից մահացել էր 76-ամյա մի տղամարդ և 69-ամյա մի կին:
Ավելի վաղ Մահարաշտրա նահանգի ներկայացուցիչները հայտնել էին կորոնավիրուսի 40 գրանցված դեպքի մասին։ Հիվանդներից ամենաերիտասարդը երեք տարեկան աղջիկ է, ով իր մոր հետ վերադարձել էր ԱՄՆ-ից։
Հնդկաստանի առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության տվյալների համաձայն, մարտի 17-ի դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 126 դեպք, բուժվել է 13 մարդ: