«Հրապարակ». «Ֆորսմաժորը` ֆորսմաժոր, բայց օրենքի տառին պետք է հավատարիմ մնալ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 19-ին տեղի է ունենալու Երևանի ավագանու նիստ, որը քննարկելու է բյուջեի կատարողականը։ Եթե այնպես լինի, որ նիստը տեղի չունենա` հետաձգվի, կամ, ասենք, ավագանին չներկայանա, դա կարո՞ղ է նշանակել քաղաքապետի մեխանիկական հրաժարական՝ կատարողականի չհաստատման դեպքում իրավական հետևանքները դրան են հանգեցնում։
Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում՝ հարցրինք ավագանու ԼՀԿ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանին։ «Գիտեք, խնդիր իսկապես կա, և թեպետ մենք կողմնակից ենք առողջապահական նպատակներից ելնելով նիստի հետաձգմանը, այնուհանդերձ, կա օրենքի պահանջ, և ես կարծում եմ, որ քաղաքապետը պետք է օրենսդիր մարմնի հետ քննարկումներ իրականացնի` հնարավոր լուծումներ գտնելու համար. ֆորսմաժորը` ֆորսմաժոր, բայց օրենքի տառին պետք է հավատարիմ մնալ»:
Իսկ հնարավո՞ր է կամիկաձե դառնաք` բոլորով. «Չեմ կարծում. կարծում եմ` իրավական լուծումներ կգտնվեն, չնայած իրավական կազուս կա»:
Ի դեպ, երեկ տեղեկացանք, որ չնայած իր «տիտանական ջանքերին»` ընդդիմադիր Խաժակյանին և ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին քաղաքապետ Մարությանը հրաժարվել է ընդունել, խոսել այդ մասին: Հնարավո՞ր է քաղաքապետարանում չէր։ «Ոչ ոք քաղաքապետարանում չի տեսել քաղաքապետի գալը, ում հետ ես շփվել եմ, դա է պնդում, չեմ բացառում»,- ասաց Խաժակյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան