Ուկրաինան ժամանակավորապես փակեց սահմանները Ղրիմի հետ
Ուկրաինայի իշխանությունները ժամանակավորապես սահմանափակել են մուտքը Ղրիմ ՝ կորոնավիրուսային իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։
Մասնավորապես, թերակղզու մուտքի անցակետերի աշխատանքը դադարում է մինչև 2020 թվականի ապրիլի 3-ը:
Այնուամենայնիվ, դիվանագետները, ուկրաինացիները, նրանց ընտանիքների անդամները և բեռնատար ավտոմեքենաները կշարունակեն անցնել սահմանը ՝ «ապահովելու ազգային շահերի պաշտպանությունը»:
Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքն ու ելքն իրականացվում է նախարարության հետ համաձայնեցմամբ:
2020 թվականի մարտի 18-ին Ուկրաինայում դադարեցվել են երկաթուղային, օդային, ավտոբուսային միջքաղաքային և միջտարածաշրջանային ուղևորափոխադրումները։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան Իտալիայից շտապ կտարհանի իր քաղաքացիներին
- Ուկրաինայում կորոնավիրուսից մահացության առաջին դեպքն է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան