ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը
ՀՀ ամբողջ տարածքում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ շարունակելու է իր բնականոն աշխատանքը, հարկ վճարողների հարկային կարգապահությունը գտնվելու է հարկային մարմնի ուշադրության կենտրոնում և իրավախախումների առկայության դեպքում` անմիջապես ձեռնարկվելու են համապատասխան հսկողական միջոցառումներ:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, հարկ վճարողներից պահանջվում է առավել զգոնությամբ պահպանել հարկային կարգապահությունը և ստեղծված իրավիճակը չօգտագործել իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու կամ ՀՀ հարկային օրենսդրության այլ խախտումներ թույլ տալու համար:
Հարակից հրապարակումներ`
- Արտակարգ դրության իրավական ռեժիմը չի խաթարելու ՊԵԿ-ի բնականոն աշխատանքը
- «Արտակարգ իրավիճակ, թե արտակարգ դրություն». Գևորգ Դանիելյան
- Վիվա-ՄՏՍ-ն անցել է գործունեության արտակարգ ռեժիմի. մարտի 17-ից սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործելու
- Սուրեն Պարսյան. Որքանո՞վ է Հայաստանն ինքնաբավ արտակարգ դրության պայմաններում
- Արտակարգ դրության իրավական ռեժիմի պահանջները Հայաստանում
- Կառավարության արտահերթ նիստում Բադասյանն առաջարկեց մեկ ամսով արտակարգ դրություն մտցնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան