Վրաստանում ոստիկանները ինքնամեկուսացման կարգը խախտած 13 անձի տեղափոխել են կարանտինային գոտի
Վրաստանի Կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից ընդունված որոշումն ու առաջարկությունների հիման վրա և երկրում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով՝ ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են 24 ժամ աշխատել արտակարգ ռեժիմով:
Aliq.ge-ի փոխանցմամբ, նախարարությունը, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ միասին, շարունակում է ակտիվորեն վերահսկել Վրաստանի տարածքում ինքնամեկուսացված քաղաքացիներին:
Վերջին 24 ժամվա ընթացքում համատեղ մոնիտորինգի արդյունքում բացահայտվել են ինքնամեկուսացման կանոնների խախտման 13 նոր դեպք:
ՆԳ նախարարությունից նաև հայտնել են՝ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր խախտել են ինքնամեկուսացման կանոնները Շիդա Քարթլիում, Քվեմո Քարթլիում, Աջարիայում, Գուրիայում, Մցխեթա-Մթիանեթիում և Իմերեթի շրջաններում, նախարարություն աշխատակիցները հետ են վերադարձրել կարանտինային գոտի:
Այս պահի դրությամբ՝ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար 55 մարդ տեղափոխվել է կարանտինային գոտի:
ՆԳՆ-ը նշում է, որ Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են պահպանել Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կանոնները՝ հանրային առողջության ոլորտում և հարգել Հանրային առողջապահության ծառայության որոշումները: Ներքին գործերի նախարարությունը կրկին հորդորում է քաղաքացիներին իրականացնել բարձր հանրային պատասխանատվություն և պահպանել այդ կանոնակարգերը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը փակել է սահմանները բոլոր օտարերկրացիների համար
- Վրաստանում կորոնավիրուսի վարակի 33 դեպքը հաստատվել է
- Վրաստանը և Ռուսաստանը փակում են սահմանը
- Վրաստանում փողը կարանտինի մեջ կպահեն կորոնավիրուսի պատճառով
- Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն առողջացել է
- Վրաստան-Հայաստան սահմանը կփակվի
- Վրաստանի պետական գերատեսչությունների մի մասն անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի
- Վրաստանում կարգելվեն բազմամարդ հարսանիքներն ու հոգեհանգստյան արարողությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան