Արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման դեպքում ԶԼՄ-ները կենթարկվեն վարչական պատասխանատվության
«Արտակարգ դրության իրավական ռեժիմով ԶԼՄ-ները պետք է ներկայացնեն պաշտոնական տեղեկատվություն և հղում անեն դրան: Այդ տեղեկատվությունը պարետատան տեղեկատվություն է: Արտակարգ դրության իրավական ռեժիմի պահպանման համար ստեղծվել է պարետատուն: ԶԼՄ-ներն այս տեղեկատվությունը ներկայացնելիս կարող են հղում անել նաև պետական պաշտոնյաներին: Արգելքները չպահպանելու դեպքում Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով առկա է նաև պատասխանատվություն ԶԼՄ-ների համար»,- այս մասին հայտնեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ կառավարությունում ստեղծված Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր տված Ճեպազրույցի ժամանակ:
Փոխնախարարը նշեց, որ այս պահանջը վերաբերում է նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց:
«Այդ թվում նաև սոցիալական ցանցերում հրապարակումներին, որոնք վերաբերում են բացառապես կորոնավիրուսին՝ ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս, դրանց տարածման դեպքերին, վարակված անձանց, նրանց քանակին, նրանց հետ շփում ունեցած անձանց քանակին, մեկուսացվածներին կամ ինքնամեկուսացվածներին»,- հայտնեց փոխնախարարը և տեղեկացրեց, որ նման դեպքեր արդեն արձանագրվել են և պարետատանն արդեն հանդիպում է կազմակերպվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և պարզաբանվել հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության շրջանակները:
«Հրապարակումների սահմանափակումների մասին ասվում է, որ կոնկրետ վարակակիրների, ինչպես նաև նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն չպետք է տրամադրվի առհասարակ՝ ո´չ իրավաբանական, ո´չ էլ ֆիզիկական անձանց կողմից: Ըստ էության արտակարգ ռեժիմի խախտում կլինի, եթե քաղաքացիների կոնկրետ իրավիճակներ քննարկվեն և դեպքեր մատնանշվեն»,- հայտնեց Դանիելյանը և հավելեց. « Այդ տեղեկատվության հրապարակումը արտակարգ իրավիճակի ռեժիմի խախտում է և ոստիկանությունը կարող է դիմել այդ անձանց՝ հրապարակումները վերացնելու պահանջով: Մոնիթորինգ է արվում, նյութերն ուղարկվում են ոստիկանությանը, որը վարչական պատախանատվության ենթարկելու լիազորություն և հետևանքները վերացնելու լիազորություն ունի»: Փոխնախարարը նշեց, որ նման տեղեկատվություն ոստիկանությանը ներկայացվոմ է պարբերաբար, և ինչքան տեղյակ է եղել են նաև ԶԼՄ-ների առանձին հաղորդումների մասին դեպքեր:
Փոխնախարարը վերընթերցեց արտակարգ դրություն սահմանելու մասին նախօրեին կառավարության ընդունած փաստաթղթով նախանշված սահմանափակումները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին