Կորոնավիրուսով պայմանավորված պատվերների աճի պատճառով Amazon ընկերությունը կբացի 100 հազար նոր աշխատատեղ
Աշխարհի խոշորագույն Amazon.com առցանց մանրածախ առևտրային ընկերությունը մտադիր է ԱՄՆ-ում լրացուցիչ վարձել 100 հազար լրացուցիչ պահեստի աշխատող և սուրհանդակ` կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված պատվերների աճի պատճառով:
Ինչպես նշվում է ընկերության բլոգում տեղադրված հաղորդագրության մեջ, խոսքը գնում է լիարժեք և մասնակի զբաղվածություն ունեցող աշխատանքների մասին:
Բացի այդ, մինչև ապրիլի վերջը Amazon.com-ը կբարձրացնի պահեստների, տրանսպորտի և պատվերի առաքման աշխատողների ժամավճարները: ԱՄՆ-ում բարձրացումը կկազմի ժամում 2 դոլար, Մեծ Բրիտանիայում`2 ֆունտ (1.6 դոլար), եվրոպական շատ երկրներում` շուրջ 2 եվրո (1,8 դոլար) մեկ ժամվա համար: Այս ծախսերի համար ընկերությունը կհատկացնի 350 միլիոն դոլար:
Amazon.com- ը հայտնել է, որ կշարունակի խորհրդակցությունները բժշկական փորձագետների հետ`աշխատողների անվտանգությունն ապահովելու համար:
Անցյալ շաբաթ Amazon.com- ը հայտարարեց կորոնավիրուսի տարածման ֆոնին արձանագրված առցանց պատվերների աճի մասին և գնորդներին նախազգուշացրեց տան համար նախատեսված ապրանքատեսակների մասով հնարավոր առաքման հետաձգումների և որոշ ապրանքների բացակայության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին