Սիլվիո Բեռլուսկոնին 10 միլիոն եվրո է նվիրում Իտալիայում կորոնավիրուսի դեմ պայքարին
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին 10 միլիոն եվրո է նվիրաբերել Լոմբարդիայի հյուսիսային շրջանում գտնվող բուժհաստատություններին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Նշվում է, որ բազմաթիվ ընկերություններ նախկինում նվիրատվություններ են արել բժշկական հաստատություններին։ Այդ ընկերություններից են «Արմանին», «Բուլգարին», «Դոլչե և Գաբանան», ինչպես նաև իտալական որոշ բանկեր:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ 83-ամյա քաղաքական գործիչը Լոմբարդիայից տեղափոխվել է Ֆրանսիայի հարավ:
2016-ին նախկին վարչապետը ենթարկվել էր սրտի լուրջ վիրահատության, որից հետո երկար ժամանակ տրամադրել ապաքինմանը:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում կորոնավիրուսից մահացել է ճարտարապետ Վիտորիո Գրեգոտին
- Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 368 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին