20 և ավելի անձանց մասնակցությամբ որոշ հանրային միջոցառումներ կազմակերպողներին՝ տույժ
Պատասխանելով հանրապետության մարզերում մարդաշատ միջոցառումների կազմակերպման դեպքերի կանոնակարգման հարցին՝ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնեց.«Որոշ սահմանափակումներ գործում են ՀՀ ամբողջ տարածքում և դրանք մտցվել են կառավարության որոշման հիման վրա: Որոշ սահմանափակումներ էլ պարետի որոշմամբ կարող են կիրառվել: Մարդաշատ հավաքների արգելքի միջոցառումը կարող է պարետի որոշմամբ կամ ցուցմամբ տեղի ունենալ: Այն կլինի առանձին համայնքում, կամ ՀՀ բոլոր համայնքերում նման միջոցառումների արգելք»:
«Այդ ռեժիմը ապահովում է ոստիկանությունը: Եթե նման ռեժիմի խախտման իրավիճակ լինի՝ ընդհուպ վարչական պատասխանատվության կենթարկվեն այն անձինք, ովքեր կազմակերպել են հանրային միջոցառումները: Կարևոր է, հասկանալ, որ 20 և ավելի անձանց մասին է խոսքը և եթե չեմ սխալվում, երբ որ սահմանվի այդ հանրային միջոցառումների արգելքը, որոշ միջոցառումների համար կտրամադրվեն նաև մեթոդոլոգիա, թե ինչպես կազմակերպվեն այդ միջոցառումները, որոնք կարիքից ելնելով են արվում, բայց խախտում տեղի չունենա»,-հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան