Ծեծկռտուք, դանակահարություն Արտաբույնք գյուղում
Մարտի 15-ին, ժամը 15-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Արտաբույնք գյուղի 44-ամյա մի բնակիչ: Նրան դանակահարել են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ավելի ուշ նույն գյուղից, քերծվածքներով ու սալջարդերով, ևս երկու տղամարդ է հիվանդանոց տեղափոխվել։
Բժշկական կենտրոն մեկնած ոստիկանները զրուցեցին բժիշկների և հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների հետ, ճշտել են ՝ ով, որտեղ, ինչ հանգամանքներում է վնասվածքներ ստացել, կազմել են համապատասխան արձանագրություններ։
Հետաքննություն իրականացնող մարմինը ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզեց, որ երեքն էլ մարմնական վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 14-ի սահմաններում, Արտաբույնք գյուղի գերեզմանատան մոտ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։ Ծեծկռտուքի ընթացքում Արտաբույնք գյուղի 40-ամյա տղամարդը խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 44-ամյա համագյուղացուն, որն էլ, ըստ նախնական տվյալների, մինչ այդ երկաթե խողովակով խփել է նրա եղբոր գլխին։ Նախ դանակահարվածն է բուժօգնության դիմել, այնուհետև՝ եղբայրները։
40-ամյա տղամարդը հիվանդանոցից բերման է ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին։
Դանակը հայտնաբերվել է։ Հանգամանքները պարզվում են։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան