Եգիպտոսը փակում է սահմանները և մեծացնում տուրիստական վիզայի արժեքը
Եգիպտոսի իշխանությունները փակում են սահմանները մարտի 19-ից և չորս անգամ ավելացնում են տուրիստական վիզայի արժեքը, գրում է ria.ru-ն։
Մի քանի օր առաջ Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Խալեդ Ալ-Անանին ասել էր, որ երկիրը չի փակի իր սահմանները կորոնավիրուսի պատճառով, քանի որ «Եգիպտոսում անվտանգ է»:
Չնայած զբոսաշրջության նախարարության լավատեսական հայտարարություններին, կառավարության ղեկավար Մուստաֆա Մադբուլին որոշել է դադարեցնել միջազգային ավիափոխադրումները մարտի 19-ից մարտի 31-ը: Բոլոր օտարերկրացիները կարող են լքել Եգիպտոսը մինչև այս ժամկետը:
Օտարերկրյա տուրիստական հոսքին աջակցելու համար, 2020 թվականի հունիսի մեկից Եգիպտոսը ներմուծում է հնգամյա տուրիստական վիզա։
Գրանցման արժեքը հյուպատոսարանում կարժենք 100 դոլար։ Վիզան թույլ կտա բազմակի անգամ մուտք գործել Եգիպոս, բայց ոչ ավելի, քան 90-օրյա ժամկետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան