Թմրամիջոցը հայտնաբերվել է նոր տեղադրված ռենտգեն սարքով
2020 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 12։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձ Հ. Հ.-ի անվամբ քաղաքացի Ա. Մ.-ի կողմից բերված հանձնուքը ռենտգեն սարքով զննության ենթարկելիս 400 մլ տարողությամբ շամպունի 2 տարաներում հայտնաբերել են կասկածելի խտությամբ հեղուկ զանգված։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:
Դատաքիմիական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ շամպունի տարաներում առկա է եղել հեղուկին խառնված, առանձնապես խոշոր չափերի՝ 1,426 գրամ քաշով, մեթադոն տեսակի թմրամիջոց։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան