Ի՞նչ քայլեր են արվում սահմանային հսկիչ կետերում՝ կորոնավիրուսի կանխարգելման մասով
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ հունվարի 24-ից անցել են սահմանային հատուկ ուժեղացված ռեժիմի՝ անձնակազմի ավելացում, տեխնիկական հագեցվածություն և այլն:
«24.01-ից մինչև 18.03-ի ժամը 9.00-ի դրությամբ՝ 493 ուղևոր ՀՀ մուտք գործելուց լրացրել են հասցեական քարտեր, դրանք վտանգավոր երկրներից եկած քաղաքացիներն էին: 19 900-ն այն ուղևորներն են, ովքեր չեն գալիս անապահով երկրներից, սակայն լրացվում էր հասցեական քարտեր: Բացի 493-ից, հսկիչ կետերից անմիջապես հոսպիտալացում է տեղի ունեցել 65 անձի համար, իսկ մեկուսացվածների թիվը հասնում է 100-ի, որոնց մեջ կան նաև վերջերս Իտալիայի չարթերային չվերթով Հայաստան ժամանած անձինք»,- տեղեկացրեց Ավագյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է վերահսկվում քաղաքում գործող տարբեր հասարակական նշանակության կառույցների ախտահանումը, Ավագյանը նշեց.
«Բնակչությանը սպասարկող կազմակերպությունները առավել խիստ գործատուի կողմից պետք է ապահովվեն պաշտպանիչ միջոցներով, հիգիենիկ ու սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող բոլոր միջոցներով: Մենք վերահսկողություն ենք իրականացրել բողոքների հիման վրա, քանի որ մինչ այժմ նման լծակ չենք ունեցել: Եթե կա բողոք, ապա իրականացվում է ստուգվում և, համապատասխանաբար, կիրառվում վարչական վարույթ»:
Ինչ վերաբերում է մինչ վարակի նման տարածումն իրականացված միջոցառումներին, մասնավորապես, արդյոք բավարար քայլեր ձեռնարկվել են այն կանխարգելելու համար, տեսչական մարմնի ղեկավարն ասաց.
«Ոչ մի երկիր ապահովագրված չէր կորոնավիրուսի թափանցումից: Նույնիսկ մեզանից ավելի ուժեղ միջոռացառումներ իրականացրած երկրները չկարողացան խուսափել վարակից: Բազմիցս առիթ ունեցել եմ խոսելու մեր իրականացրած միջոցառումներից: Երկու անգամ ուժեղացվել է յոթ սահմանային հսկիչ կետերում հսկողությունը: Դրանցից երկուսը օդային են, մեկը՝ երկաթուղային, մյուսները ցամաքային»:
Նա նաև խոսեց առավել խստացված միջոցառումներից: Մասնավորապես՝ օդանավակայանում, հեռահար ջերմաչափերը հնարավոր է չարձանագրեն ուղևորի ջերմությունը: Այս առումով որոշում է կայացվել, անկախ այն փաստից ուղևորն ունի ջերմություն, թե ոչ, մեկասուացնել, օրինակ՝ Իտալիայից եկած քաղաքացիները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան