Մակրոնը կժամանի Մոսկվա մայիսի 9-ին` չնայած կորոնավիրուսին
Ոչ ոք այժմ, կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի ֆոնին, կասկածի տակ չի դնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու համար Մոսկվա այցը։ Այս մասին, ինչպես գրում է Ria-ն, ասել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեր Լևինը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր COVID-19-ի բռնկումը հայտարարեց համաճարակ: Աշխարհի ավելի քան 150 երկրներում ավելի քան 173 հազար մարդ արդեն վարակված է, մեծամասնությունը վերականգնվել է, մահացել է ավելի քան 7 հազար մարդ:
Պատասխանելով այն հարցին, թե տեղի կունենա Ֆրանսիայի ղեկավարի նախատեսվող այցը, Լևին ասել է. «Այս պահին ոչ ոք չի կասկածում, որ Նախագահ Մակրոնը Ռուսաստան կգա մայիսի 9-ի տոնակատարության համար: Նա առաջիններից էր, որ ընդունեց նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը: Բայց ոչ ոք չգիտի, թե ինչ պետք է սպասել: Մենք տեսնում ենք, թե ինչպես է իրավիճակը փոխվում ամեն օր , և դա նաև ազդում է դիվանագետների գործունեության և միջազգային շփումների վրա բոլոր երկրների հետ»։
Հաղթանակի շքերթը տեղի կունենա մայիսի 9-ին, Կարմիր հրապարակում: Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաղորդել էր, որ 17 երկրների առաջնորդներ հաստատել են իրենց այցը այս տարի Մոսկվայում Հաղթանակի օրվա կապակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին