Մեծք պահք՝ Միջինք
Անիրավ տնտեսի կիրակիից հետո, Մեծ Պահքի 24- րդ օրը (2020 թ. մարտի 18-ին) կոչվում է միջինք, նշանակում է, որ Մեծ պահքը հասել է իր կեսին:
Qahana.am-ում գրված է, որ, ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի, միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Միջինքից սկսած` խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:
Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի դրամը, այդ տարի հաջողություն կունենա:
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսի կիրակի՝ մարտի 15
- Անառակի կիրակի՝ մարտի 8-ին
- Արտաքսման կիրակի՝ մարտի 1
- Մեծ պահք. Ում խորհուրդ չի տրվում հետևել այս սննդակարգին
- Գարեգին Երկրորդ. Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգևոր ճամփորդություն է
- Սկսվում է Մեծ պահքը