Ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում մարտի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը շրջանների զգալի մասում, 19-ի ցերեկը, 20-21-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Մարտի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 18-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը, այսօրվա հետ համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 18-ի ցերեկը և 19-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Մարտի 19-ի ցերեկը և 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան