«Ռոման» և «Արսենալը» շարունակում են բանակցությունները Մխիթարյանի տեղափոխման հարցով
Իտալական «Ռոման» և լոնդոնյան «Արսենալը» շարունակում են բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխման շուրջ։
topsports.am-ն գրում է, որ Gazzetta dello Sport համաձայն, հռոմեացիները ցանկացած գնով ցանկանում են ձեռք բերել 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի իրավունքը, քանի որ նա հաջող մրցաշրջան է անցկացնում Իտալիայում։ Լոնդոնցիները, իրենց կողմից, պատրաստ են առաջարկել Մխիթարյանին բարձր աշխատավարձ, իսկ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետը դեմ չէ տեսնել հայ կիսապաշտպանին իր թիմում։
Չնայած բանակցություններին, մի շարք այլ հանգամանքներ կարող են խանգարել խաղացողի տեղափոխմանը։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայում» անցկացրել է 17 խաղ, 6 գոլ է խփել և կատարել 4 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վարձավճարով «Ռոմա» էր տեղափոխվել 2019 թվականի սեպտեմբերին։ Նրա պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվելու է 2021 թվականի ամռանը։ Հայ կիսապաշտպանի շուկայական տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։
Հարակից հրապարակումներ`
- Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը
- Մխիթարյանին Բելգիայում անակնկալ են մատուցել երկրպագուները
- Մխիթարյան. Մենք պատրաստ ենք հաջորդ փուլին
- «Ռոմա»-ն ցանկանում է ձեռք բերել Սմոլինգին և Մխիթարյանին
- Մխիթարյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ
- Հենրիխ Մխիթարյանի գոլը չօգնեց և «Ռոման» պարտվեց «Բոլոնիայի» հետ խաղում
- Հենրիխ Մխիթարյանը վերադառնում է
- Մխիթարյան. Ինձ համար մեծ պատիվ է, որ ընտրվել եմ իմ երկրի լավագույն ֆուտբոլիստ
- Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ
- Հենրիխ Մխիթարյանը շնորհավորանքներ է ստանում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան