
Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 38-ի
Վրաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 38-ի:
Այս տեղեկությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծած `stopcov.ge կայքում: Այս մասին տեղեկանում ենք վրացական Առաջին ալիքից։
Բացի այդ, stopcov.ge-ում տեղադրված տեղեկության համաձայն, 1130 մարդ գտնվում է կարանտինում, իսկ 81 հիվանդ գտնվում է կլինիկական դիտարկման տակ:
Տվյալները թարմացվել են քիչ առաջ: Մինչ այդ, Վրաստանում գրանցված էր կորոնավիրուսով վարակման 34 դեպք: Նրանցից մեկը ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից: